Map Graph

Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում

Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում, 2016 թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես 21:15-ին Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու 17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին հարձակվել է Տրոյխտլինգեն-Վյուրցբուրգ երթուղով ընթացող գնացքի վրա։ Զինված լինելով դանակով և կացինով` նա վիրավորել է մարդկանց, առնվազն չորս հոգու գնացքում, և մեկին էլ` գնացքից դուրս։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է 19 մարդ, 14-ը շոկ են ապրել` տեսնելով հանցագործությունը։ Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին փախուստի ժամանակ։ Հարձակումից հետո Վյուրցբուրգ-Հայդինգսֆելդ—Օքսենֆուրտ հատվսծը գնացքների երթևեկության համար փակվել է։ Ըստ վկաների` հանցագործը զոհերի վրա է նետվել «Ալահ աքբար» գոչելով։

Read article
Պատկեր:RB_Treuchtlingen-Gemünden.jpg